Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում օգոստոսի 12-ին  թռիչքուղուց դուրս է թռել ինքնաթիռը, որը կատարում էր Ստամբուլ-Բաքու չվերթը, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով «Ադրբեջան հավայոլլարի» ավիաընկերությանը, ներկայումս պարզվում են միջադեպի մանրամասները: Նախնական տվյալներով, ինքնաթիռը եղել Airbus-319: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: