Օքսֆորդի համալսարանի ներկայացուցիչ Նիք Բոսթրոմն ընդգծել է մարդկությանը սպառնացող արհեստական ինտելեկտի հնարավոր վտանգը։
«Պատճառներ կան կարծելու, որ չկառավարվող եւ չկարգավորվող նախագծերը կարող են վտանգավոր հետեւանքների հանգեցնել ինչպես անպատասխանատու կառավարողների, այնպես էլ այդ համակարգերի՝ նախադեպը չունեցող հնարավորությունների հետեւանքով»,- ասել է Բոսթրոմը։
Ներկայում արհեստական ինտելեկտի խնդիրների հետազոտական կենտրոնի ստեղծման աշխատանքներ են տարվում, որը լինելու է Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանների հսկողության ներքո։ ZN-ի փոխանցմամբ, նախագծի համար արդեն 1.5 միլիոն դոլար է հատկացվել։





























