Google-ի մի խումբ աշխատակիցներ DeepStereo անունով համակարգ են ստեղծել, որը, ըստ լուսանկարների, եռաչափ տարածություն է ստեղծում, գրում է N+1-ը։

Ընդ որում, ծրագիրն ի վիճակի է լրացնել բացարկները հասանելի պատկերների վերլուծության միջոցով։

Ալգորիթմի հեղինակները օգտագործել են Street View-ի մոտ 100 հազար լուսանկար։ Պատկերների շարքից հեռացնում էին մի լուսանկար, որից հետո ալգորիթմը, հիմնվելով մյուս լուսանկարների վրա, սինթեզում էր բացակայող նկարը եւ օգտագործում էր այն եռաչափ միջավայր պատկերելու համար։ Ալգորիթմի աշխատանքի օրինակները տեղադրված են YouTube-ում, գրում է  NEWSru-ն։