ՀՀ կառավարությունն իր օգոստոսի 12-ի նիստում որոշել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի պաշտպանիչ շերտի նորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 9.6 մլն դրամ (մոտ 25 հազ. դոլար)։ Հաշվի առնելով, որ թատրոնի շենքը առանձնահատուկ նշանակության հուշարձան-շենք է եւ այն անհրաժեշտ է հավուր պատշաճի պահպանել, նշված գումարով կնորոգվեն տանիքի 600 քմ քայքայված հատվածները։

Նախատեսված գումարը «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը տրամադրվելու է նվիրաբերության պայմանագրի հիման վրա: