Իրանն ու միջազգային միջնորդ երկրների «վեցնյակը» հուլիսի 9-ի երեկոյան կարող են համաձայնության գալ միջուկային խնդրի կարգավորման շուրջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արեւմտյան պատվիրակությունում իր բարձրաստիճան աղբյուրները։
«Դա հնարավոր է տեղի ունենա վաղը (հինգշաբթի) ուշ երեկոյան, եթե այսօր երեկոյան նախարարների մասնակցությամբ քննարկումներում առաջընթաց լինի։ Հուսամ այդպես կլինի»,-ասել է նա։





























