Apple ընկերությունը համաձայն չէ դատարանի որոշման հետ, որով իրեն պարտադրել են 533 մլն դոլար տուգանք վճարել Smartflash LLC-ին, գրում է Reuters-ը։
Smartflash-ը պնդում է, որ iTunes-ի տեխնոլոգիաները խախտում են արտոնագրերը, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է Smartflash LLC-ին։ Apple –ն իր հերթին հրաժարվում է որեւէ տուգանք վճարել՝ պնդելով, որ բոլոր տեխնոլոգիաները ստեղծվել են իր կողմից։ Ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է դատարանում պայքարել անարդարության դեմ, փոխանցում է Gazeta-ն։





























