Պատկերների անալիզի Madbits համակարգը թույլ կտա Twitter –ին ավելի լավ ճանաչել եւ հեռացնել պոռնոգրաֆիկ տարրերը, հայտնում է Wired-ը։

Madbits-ն ավտոմատ կերպով ճանաչում է նկարի բովանդակությունը։ Եթե այն պոռնոգրաֆիկ տարրեր է պարունակում կամ վտանգավոր է հոգեկան առողջության համար, համակարգը հեռացնում է այն։ Նախկինում դրա համար Facebook-ն ու Twitter-ը մի ամբողջ կազմ էին պահում մեդիա ֆայլերը ֆիլտրելու համար, գրում է Gazeta-ն։