Հայաստանի կառավարությունը օգոստոսի 12-ին կայացած նիստում սահմանել է ՀՀ ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան եւ տոն օրերի ծառայության, ինչպես նաեւ հերթապահության ժամանակի համար հավելավճարի չափը։ Միասնական հավելավճարի ամեմաբարձր չափը նախատեսվում է սահմանել օպերատիվ ծառայությունների ծառայողների համար ամսական 25 հազ. դրամ (մոտ 70 դոլար)։
Նշենք, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով ոստիկանության ծառայողների համար սահմանված է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ընդ որում նրանց օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում։ Արտաժամյա ծառայության տեւողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը (29-րդ հոդված): Հերթապահության ժամանակի տեւողությունը չպետք է գրազանցի յուրաքանչյուր ամսվա համար 150 ժամը:



























