Իրանը միջուկային խնդրի շուրջ «վեցնյակի» հետ բանակցություններում նոր պայմաններ է առաջ քաշել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
«Հենց որ իրանցիները սկսում են զգալ, որ պատվիրակություններից որեւէ մեկը սեղմում է ժամկետները, իսկ դա գաղտնիք չէ, նրանք սկսում են նոր պայմաններ առաջ քաշել։ Դա կարելի է համեմատել հոգեբանական հարձակման հետ, եթե ուզում եք»,-ասել է աղբյուրը, որը չի նշել, թե ինչ նոր պայմանների մասին է խոսքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «վեցնյակը» եւ Իրանը կարող են համաձայնության գալ հուլիսի 9-ի երեկոյան։





























