Արմավիրում 16-ամյա աղջիկը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ իր կամքին հակառակ տարբեր ժամանակահատվածներում տարբեր տղամարդիկ սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ: NEWS.am-ի տեղեկություններով՝ աղջիկը հայտնել է, որ 2010թ իր հետ իրենց տանը սեռական հարաբերություն է ունեցել 62-ամյա հարեւանը:

Այնուհետեւ 2015թ մայիսին դաշտերում իր հետ սեռական հարաբերություն է ունեցել 32-ամյա պայմանագրային զինծառայող: Իսկ հուլիսի 6-ին էլ «Սարդարապատ» հուշահամալիրի տարածքում 22-ամյա տղամարդն է իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունեցել իր հետ: Նշված բոլոր անձինք ներկայացել են բաժին, հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրասվում: