Վրացի սահմանապահները ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացու «թուրք-վրացական սահմանն ապօրինի հատելու համար»:

Վրաստանի սահմանապահ ոստիկանության տվյալներով, Գրոզնիում բնակվող Մուհամեդ Դուդաեւի ձերբակալումը տեղի է ունեցել Աջարիայի Շուախեվի շրջանի Մաչարուլա գյուղի մոտ, հաղորդում է «Գրուզիա-online»-ը:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Օգոստոսի 12-ին դատարանը որոշում է կայացրել ՌԴ քաղաքացու նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը: