ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ցանցահենների հարձակման պատճառով տարբեր գերատեսչություններից գողացել են ԱՄՆ 21.5 մլն քաղաքացու տվյալներ։

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի Աշխատակազմի հարցերով վարչությունը նշել էր, որ խոսքը 4 մլն մարդու մասին է, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Գողացել են ամենատարբեր բնույթի անձնական  տեղեկություններ՝ սկսած աչքերի գույնից մինչեւ ալկոհոլի  կատմամբ ունեցած հակումը։

Հարձակման  մեջ կասկածում են չինացի ցանցահեններին։