Թեհրանը «վեցնյակին» կոչ է արել ընտրություն կատարել համաձայնության եւ ճնշման միջեւ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը։

«Մենք շատ անգամ ենք ասել, որ համաձայնությունն ու ճնշումը անհամատեղելի են։ Դրանցից մեկը պետք է ընտրվի»,-ասել է նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը։

Զարիֆը նշել է, որ իրենց նկատմամբ շատ մեծ պահանջներ են դնում։ «Մենք արձանագրել ենք դիրքորոշման փոփոխություն, բացի այդ, «վեցնյակի» անդամների միջեւ նույնպես տարաձայնություններ կան։ Դա բարդացնում է աշխատանքը»,-ասել է նա։

Այդուհանդերձ նա նշել է, որ իրենք չպիտի լքեն բանակցային գործընթացը, իսկ փաստաթղթի շուրջ կատարվող աշխատանքները շարունակվում են։