Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ծրագրում է  մասնագետներին համակարգչային ծրագիր պատվիրել, որի օգնությամբ հնարավոր կլինի որոշել մարդու ազգությունը` ձայնի միջոցով: Ուժայիններn արդեն Ռուսաստանի ազգային լեզուների ավտոմատացված ատլասի ստեղծման մրցույթ են հայտարարել: 24 մլն ռուբլի արժեքով պայմանագրի մասին տեղեկատվությունը տեղադրված է պետպատվերների պաշտոնական կայքում:

ԱԴԾ-ին անհրաժեշտ ծրագիրը պետք է որոշի լեզուն, որով խոսում է մարդը` նրա ձայնի ձայնագրության վերլուծության հիման վրա: Ազգությունների որոշումն իրականացվելու է Հյուսիսային Կովկասի վեց լեզուների բազայից: Ընդ որում, հաշվառվում են 20-ից 60 տարեկան տղամարդիկ:

Նշենք, որ համակարգիչները արդեն ի վիճակի են որոշել մարդու ինքնությունը ձայնի միջոցով: Նաեւ կան ծրագրեր, որոնք որոշում են սեռը, անգամ էմոցիոնալ վիճակը: