ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին բանակցություններ են վարում Իրանի միջուկային ծրագրի հարցով, գրում է ՏԱՍՍ-ը:
Նախօրեին կայացել էր համանման եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել էր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցը:





























