Ստամբուլի Շիշլիի համայնքապետի կողմից, Ռամադանին նվիրված ճաշկերույթին (իֆթար), առաջին օրը մասնակցել է նաեւ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։
Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ Շիշլիի համայնքապետարանի կողմից կազմակերպված իֆթարի սեղանի շուրջ ճաշել են Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանից, հրեական համայնքից, ասորական համայնքից եւ հունական պատրիարքարանից։
Շիշլիի համայնքապետի հետ միասին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մաղթել են, որ Ռամադանը ամբողջ մարդկությանը խաղաղություն բերի։



























