ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ավարտին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում դեռեւս բարդ հարցեր են մնում: Այս մասին Քերրին գրել է Թվիթերի իր էջում:
«Հանդիպում ենք ունեցել Մոգերինիի եւ Զարիֆի հետ: Դեռեւս մի շարք բարդ հարցեր կան, որոնք անհրաժեշտ է լուծել»,- գրել է Քերրին, փոխանցում է Gazeta-ն:





























