Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ գրասենյակային շենքերից մեկի մոտ, որտեղ տեղակայված են կոլումբիական Caracol ռադիոկայանն ու իսպանական EFE գործակալության ներկայացուցչությունը, ուժեղ պայթյուն է որոտացել: Պայթյունի արդյունքում երեք անձ վնասվածքներ են ստացել, զոհեր չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանության վարկածներից մեկով, խոսքը գնում է ականապատված մեքենայի պայթյունի մասին, որը կայանվել էր դիմացի մայթին: