Լիբանանահայությունը 5000 անուն գիրք է նվիրել Հայաստանի Ազգային գրադարանին: Օգոստոսի 12-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է հանդիպում հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի Ազգային գրադարանի կողմից կազմակերպված գրքահավաքին եւ Հայաստան ուղարկել մոտ 5000 գիրք:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամաուլի ծառայությունից, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը բարձր է գնահատել Լիբանանի հայ համայնքի ուրույն դերակատարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման եւ ընդլայնման գործում: Նա ներկաներին տեղեկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երեւանն ընտրվել է 2012թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք եւ հույս է հայտնել, որ լիբանանահայությունը ակտիվորեն կմասնակցի նաեւ 2012 թ. ապրիլի 23-ից մինչեւ 2013 թ. ապրիլի 22-ը նախատեսված միջոցառումներին:



























