Հուլիսի 11-ին կյանքի 56-րդ տարում մահացել է «Մարիո» խաղի ստեղծողներից մեկը, Nintendo ընկերության նախագահ Սատորու Իվատա ն: Մահվան պատճառը լեղաբարկի ծորանի ուռուցքն է եղել, ասված է ընկերության կայքում տեղադրված տեղեկատվությունում:

Իվատայի մահից հետո ընկերությունը կղեկավարեն երկու գլխավոր կառավարիչները Գենե Տակեդան եւ «Super Marioեղբայրներ» խաղի ստեղծող Սիգերու Միյամոտոն:

Իվատան Nintendo ընկերություն է եկել 2000 թվականին եւ ընդամենը երկու տարի անց գլխավորել է այն: Իվատան, ով կրթությամբ ծրագրավորող էր, վերջին 126 տարվա պատմության մեջ դարձել է Nintendo-ի առաջին տնօրենը, որը չի եղել ընկերության հիմնադիր Ֆուսաձիրո Յամաուտիի ընտանիքի անդամ, հաղորդում է Lenta-ն: