Հայաստանի կառավարությունը որոշել է բարձրացնել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը: Այդ կապակցությամբ գործադիրը որոշել է հանձնաժողովին հատկացնել 17 մլն 362 հազար դրամ։

Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ եւ լրացումներ կատարելով իր նախկին երկու որոշումներում, կառավարությունը Երեւան քաղաքի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի առաջին եւ չորրորդ հարկերից 1060 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն ամրացրել է հանձնաժողովին։ ՀՌԱՀ-ի նախկին 408 քմ տարածքը, որ գտնվում էր «Հայփոստ» ՊՓԲԸ-ին պատկանող Սարյան 22 հասցեի շենքում, չէր բավարարում հանձնաժողովի բնականոն աշխատանքին։

«Սարյան 22 հասցեում գտնվող տարածքը տրամադրվել է «Արմենպրես» ընկերությանը։