Գիտնականները գտել են մի  բանաձեւ, որը թույլ է տալիս 20 քայլով, ցանկացած դիրքից հավաքել հայտնի «կուբիկ-ռուբիկը»:  Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:

Գյուտը, որի վրա աշխատել են 30 տարի, պատկանում է Կալիֆոռնիայի մաթեմատիկոսների խմբին, որին օգնել են Google ընկերության արտադրած վերջին սերնդի համակարգչային ծրագրերը:

«Մեզ հաջողվեց վեր հանել կախարդական 20 թիվը, որն անհրաժեշտ է գլուխկոտրուկը լուծելու համար»,- ասել է գիտնականներից մեկը: Նշենք, որ «կուբիկ-ռուբիկի» կոմբինացիաների քանակը կազմում է մի քանի միլիարդ:

Նախկինում առավել օպտիմալ ալգորիթմ գտնելու բոլոր փորձերն անհաջող են եղել: Ամենակարճ լուծումը բաղկացած էր 25 քայլից:

Հայտնի գլուխկոտրուկը 1974 թվականին ստեղծել է հունգարացի ճարտարապետ Էռնո Ռուբիկը: Մինչ օրս այն դարձել է ամենահայտնի խաղերից մեկը: