Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փոխել է երկրի ռազմական օդուժի հրամանատարին: Իվան Ռուսնակի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Սերգեյ Օնիշչենկոն: Օնիշչենկոն զբաղեցնում էր ռազմական օդուժի գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնը: Նշենք, որ նա նախկինում եղել է Սկնիլով ռազմական օդանավակայանում 2002թ. ողբերգության գործով անցնող անձանցից, սակայն հետագայում արդարացվել է:
Իվան Ռուսնակն, իր հերթին, ուղարկվել է պաշտպանության նախարարի տրամադրության տակ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան», 2002թ. հուլիսի 27-ին ավիաշոուի ընթացքում ՍՈՒ-27 կործանիչն ընկել էր հանդիսատեսների վրա, մոտ 77 մարդ մահացել էր:
Ռուսնակն ու Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Իգոր Տենյուխը հրաժարականի դիմում էին ներկայացրել: Վերջինս նախկին նախագահ Յուշչենկոյի մերձավոր անձանցից էր:




























