Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկուշաբթի ուղերձով կդիմի իր ժողովրդին։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Նրա ելույթը կկայանա ժամը 20։00-ին, ասված է Իրանի մշակույթի նախարարության կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրանի նախագահը պարզաբանումներ կանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Նշենք, որ երկուշաբթի Վիեննայում մեկնարկել են Իրանի եւ «վեցնյակի» միջեւ արեն 2 շաբաթ շարունակվող բանակցությունները։




























