Իրանի արտգործնախարար  Ջավադ Զարիֆն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վիեննայում հերթական հանդիպում են անցկացնում Թեհրանի միջուկային ծրագրի հարցով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վիեննայում իր դիվանագիտական աղբյուրները։

«Քերրիի ու Զարիֆի հանդիպումը սկսվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Իրանն ու «վեցնյակը» շարունակում են բանակցությունները միջուկային ծրագրի ամփոփ համաձայնագրի տեքստը կազմելու համար։