Հայաստանն ու Ղազախստանը ԱՊՀ երկրների շարքում առաջինն են հունվար-մայիս ամիսներին տրանսպորտի բոլոր միջոցներով բեռնափոխադրումների աճի ցուցանիշով: Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 22,8 տոկոսով, իսկ Ղազախստանում` 16,7: Այս մասին ասված է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, 2010-ի առաջին 5 ամիսներին ԱՊՀ-ում բեռնափոխադրումներն աճել են 127 մլն. տոննայով, հասնելով 2256 մլն-ի: Սա 6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Բեռնափոխադրումների աճի ցուցանիշով երրորդ տեղը զբաղեցնում է Ուկրաինան` (14 տոկոս): Միաժամանակ Ռուսաստանն առաջին տեղում է բեռնափոխադրումների ծավալով, որը կազմում է ԱՊՀ բեռնափոխադրումների ծավալի 48,8 տոկոսը: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Ղազախստանը (32,3 տոկոս) եւ Ուկրաինան (10,1 տոկոս):

Բեռնափոխադրումների ծավալի անկում են գրանցել Մոլդովան (11,3 տոկոսով), Ռուսաստանը (1,5 տոկոսով) եւ Ղրղըզստանը (0,9 տոկոսով):