Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքման մասին կարող են հայտարարել հուլիսի 14-ին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այն մասին, որ Իրանի եւ «վեցնյակի» միջեւ համաձայնագիր է կնքվել, կարող են հայտարարել հուլիսի 14-ի առավոտյան, դրանից ոչ շուտ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի հետ համաձայնագիրը թույլ կտա Թեհրանին պաշտպանական զենք մատակարարել իր դաշնակիցներին։





























