Kickstarter հարթակում հայտնվել է սմարթֆոնների համար նախատեսված մինի տպիչի նախագիծ, որն աշխատում է առանց թանաք։
Սարքը ստացել է droPrinter անվանումը եւ կարող է տպել լուսանկարներ, պատկերներ, անդորրագրեր, հիշեցումներ, QR ծածկագրեր եւ այլն։ Այդ ամենի համար տպիչն օգտագործում է ոչ թե թանաք, այլ ջերմային տպագրության մեթոդը, որով աշխատում են օրինակ դրամարկղային ապարատները։ Սարքը կարող է աշխատել 120 ժամ սպասման ռեժիմով եւ 7 ժամ անընդմեջ, գրում է Gazeta-ն։
Շարժական տպիչը միանում է սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով եւ հասանելի է iOS եւ Android պլատֆորմների համար։





























