«Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ շարունակվում են լարված մնալ Սեւանի ատլետիկ քաղաքապետ Գեւորգ Մալխասյանի եւ Սեւանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Հրանտ Մադաթյանի հարաբերությունները: Ճիշտ է, այս երկու՝ ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական դեմքերի միակ կռվախնձորը իրարից «կլիենտ» փախցնելն է, սակայն Սեւանի քաղաքապետն այսօր «բազարների» մեջ է ընկել ոչ միայն այս հաշվով, այլ նաեւ Սեւանի Գեղարվետի տունը վաճառելու «սուրբ» գործով:
Ավելին, ասում են, որ Մալխասյանը այս օրերին որոշակի խնդիրներ ունի իր քավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզոյի) հետ, որի եղբայր, բանկի կառավարիչ Սարիբեկ Սուքիասյանը դժգոհ է իրենց սեփականություն հանդիսացող, բայց քաղաքապետի հովանու ներքո գործող Սեւանի ալրաղացից ստացված շահույթից»,-գրում է թերթը:



























