Samsung Electronics –ը պատենտավորել է մարդու օրգանիզմում սմարֆթոնի օգնությամբ ճարպային հյուսվածքների քանակի անալիզի տեխնոլոգիան։
Համապատասխան զեկույցը հրապարակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կայքում։ Հարավկորեական ընկերությունը պնդում է, որ իրենց մշակած մեթոդը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմում ճարպային հյուսվածքների քանակը սմարթֆոնը ուղղակի պարզած ձեռքում պահելու միջոցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մարդու մարմնի ընդհանուր զանգվածում ճարպի քանակը որոշելու համար սմարթֆոնում կտեղադրվի 4 էլեկտրոդ։ Որոշ մոդելների վրա դրանք կարող են տեղադրվել սարքի հետնամասում, իսկ որոշների վրա՝ փականի վրա։





























