Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» համաձայնության են եկել միջուկային ծրագրի հարցում, հաղորդում է Reuters-ը:
Իրանցի պաշտոնյաները հաստատել են, որ գործարքը կայացել է, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ փաստաթուղթը պատրաստ է, ամփոփիչ հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 12.30-ին, որից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ հնարավոր է համարում «վեցնյակի» հետ բանակցությունների ավարտն արդեն այսօր՝ հուլիսի 14-ին:





























