Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցնյակի» միջեւ բանակցությունների վերջին լիագումար նիստը կսկսվի Վիեննայում ժամը 10.30-ին (Երեւանի ժամանակով 12.30-ին): Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Նրա խոսքով, նիստից հետո տեղի կունենա ամփոփիչ մամուլի ասուլիս:

Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Իրանը եւ «վեցնյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի հարցում: Սպասվում է, որ համաձայնագրի մասին կհայտարարվի մամուլի ասուլիսի ժամանակ: