ԱԷՄԳ-ն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Իրանի միջուկային գործունեության ռազմական բնագավառի հետ կապված հարցերի կարգավորման շուրջ, գրում է Reuters-ը։

ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ համաձայնագիրն ուղղված է 2015թ. վերջին մնացած բոլոր հարցերի լուծմանը, փոխանցում է Gazeta-ն։