Իրանը միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ բանակցությունների ընթացքում համաձայնել է ուրանը 3,67 տոկոսից ավելի չհարստացնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրը:

Միաժամանակ ուրանի հարստացման աշխատանքը եւ հետազոտական ողջ գործունեությունը իրականացվելու է Նաթանիզի օբյեկտում:

Նշվում է, որ Իրանում առաջիկա 15 տարիներին ցածր հարստացված ուրանի պաշարները չպետք է գերազանցեն 300 կգ-ն: