Իրանի եւ «վեցնյակի» միջեւ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւն ընդունելուց 90 օր անց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։

Որոշումը վերահսկելու համար հատուկ հանձնաժողով կստեղծվի, որը բաղկացած կլինի Իրանի, «վեցնյակի» եւ ԵՄ ներկայացուցիչներից։

Իրանն եւ «վեցնյակը» միջուկային ծրագրի շուրջ համաձայնության են եկել։