Բաքվի Նասիմի շրջանում Ռասուլ Ռզա եւ Ֆիզուլի փողոցների խաչմերուկում օգոստոսի 13-ի առավոտյան պայթյուն է որոտացել:        Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, որի հետեւանքով 3 հոգի տուժել են:

Ներկայումս Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները դեպքի վայրում հետաքննություն են սկսել: Տուժողները նույն ընտանիքի անդամներ են. ամուսինը, կինը եւ նրանց երեխան: Տղամարդու վիճակը ծանր է, նա գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Հաղորդում է Trend-ը: