«Վեցնյակն» ու Իրանը պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը եւ հեշտացնել այդ երկրի մուտքը արտաքին առեւտրի շուկաներ, ինչպես նաեւ էներգետիկ պաշարների ու ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համաձայնագրի նախագիծը:

Այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:

«Վեցնյակն» ու Իրանը պայմանավորվել են քայլերի մասին, որոնք Իրանի համար հասանելի կդարձնեն առեւտրային, տեխնոլոգիական, ֆինանսական ու էներգետիկ ռեսուրսները: ԵՄ-ն քննարկում է ԵՄ երկրների եւ Իրանի միջեւ համագործակցության հետագա հնարավորությունները եւ այդ համատեքստում կքննարկի այնպիսի գործիքների օգտագործումը, ինչպիսիք են արտահանման ֆինանսավորումը, նախագծային ֆինանսավորումը եւ ներդրումներն Իրանում»,-ասված է փաստաթղթում: