Համաձայնագիրը ստորագրելով՝ կողմերը հույսի նոր էջ են բացում։ Այս մասին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների լիագումար ամփոփ նիստի մեկնարկին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, հաղորդում է BBC-ն։
«Ես կարծում եմ, որ դա պատմական պահ է։ Մենք ընդունում ենք համաձայնագիրը, որը կատարյալ չէ, սակայն դա այն է, ինչին մենք կարողացել ենք հասնել, եւ դա կարեւոր նվաճում է»,- հայտարարել է Զարիֆը։
Իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ այս համաձայնագիրը կարող է նոր էջ բացել միջազգային հարաբերությունների համար։ «Սա ողջ աշխարհի համար հույսի խորհրդանիշ է»,- հայտարարել է նա։
Կարճատեւ ճեպազրույցից հետո կողմերը սկսել են եզրափակիչ նիստը, որից հետո մամուլի ասուլիս կկայանա։





























