Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու շրջանակներում Եվրամիությունը Իրանի նկատմամբ բանկային գործարքների, ապահովագրության եւ վճարումների SWIFT միջազգային համակարգի հասանելիության պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով համաձայնագրի տեքստը:
«Եվրամիությունը կդադարեցնի բոլոր դրույթների գործողությունները, որոնք կապված են ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցների իրականացման հետ»,-ասված է փաստաթղթում:
Իրանի վերաբերյալ 7 բանաձեւերը չեղյալ կհայտարարվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից, բայց պատժամիջոցները կարող են կրկին կիրառվել, եթե Թեհրանը չկատարի համաձայնագրի պայմանները:





























