Չինաստանում տնային տնտեսությունները պետությունից թաքցրել են 9,4 տրիլիոն յուան (մոտ 1,4 տրիլիոն դոլար): Այս մասին գրում է Bloomberg-ը, հղում անելով Credit Suisse բանկին: Ընդ որում, այդ գումարի 80 տոկոսը պատկանել է բարեկեցիկ ընտանիքներին: Բանկի կողմից անցկացրած հետազոտության համաձայն, Չինաստանում քաղաքային ընտանիքի միջին տարեկան եկամուտը կազմում է 4,8 հազար դոլար, այնինչ պաշտոնապես այդ թիվը 10 անգամ փոքր է:

Masterforex-V թրեյդինգի միջազգային ակադեմիայի նորությունների ծառայության վերլուծաբանների կարծիքով, ոչ պաշտոնական եկամուտները նվազեցնում են հարկային բազան, ինչը թույլ է տալիս ավելի քիչ գումար վճարել բյուջե:

Չինաստանի բնակչության ամենահարուստ 10 տոկոսը ստանում է տարեկան միջինը 20 հազար դոլար եկամուտ, այնինչ պաշտոնական տվյալներով այդ թիվը 3 անգամ փոքր է: Իսկ ամենաաղքատ 10 տոկոս բնակչությունը տարեկան վաստակում է միջինը 800 դոլար: Նրանք թաքցնում են իրենց եկամուտների ընդամենը 13 տոկոսը:

Չինաստանում իրենց եկամուտները թաքցնում են ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Առաջին հերթին դա վերաբերում է պետական պաշտոնյաներին: Նրանք եկամուտներ են թաքցնում շինարարական «ակտատներով», մեքենայություններով, կաշառակերությամբ, որոնք քողարկվում են հարսանիքների նվերների կամ այլ կարգի նվիրատվությունների ներքո: Հաղորդում է «Ռոսիա-24»-ը: