Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի եւ «վեցնյակի» ձեռք բերած համաձայնագիրը պատմական մասշտաբի սխալ է որակել։

Նեթանյահուն հայտարարել է, որ ավելի ուշ մանրամասն կանդրադառնա համաձայնագրի դետալներին եւ նշել է, որ այն կնքվել է միայն որովհետեւ կողմերը ձգտում էին ամեն գնով հասնել համաձայնության, գրում է  Jerusalem Post-ը։

Նրա խոսքով՝ «վեցնյակը» զիջումների է գնացել այն հարցերում, որոնք կարող էին Իրանին խանգարել երբեւէ միջուկային զենք ստանալ։ Բացի այդ, նա նշել է, որ իր կարծիքով, Իրանը հարյուրավոր միլիարդ դոլարներ կստանա, որոնցով կարող է Մերձավոր Արեւելքում եւ ողջ աշխարհում ահաբեկչական գործունեություն ծավալել։