Իրանն ավելացնում է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) տեսուչների քվոտան՝ հասցնելով 130-150-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին ասված է Իրանի եւ «վեցնյակի» միջեւ ձեռք բերված համաձայնագրի նախագծում:

Համաձայնագրի նախագծում ասվում է, որ Իրանը թույլ կտա աշխատել ԱԷՄԳ-ի այն երկրների տեսուչներին, որոնք  Իրանի հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ:

Ավելի վաղ նշվել էր, որ ԱԷՄԳ-ն եւ Իրանը միջուկային ծրագրի ռազմական ասպեկտների կարգավորման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: