Եվրամիությունը կհանի Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները՝ ԱԷՄԳ-ի կողմից Իրանի եւ «վեցնյակի» միջեւ ձեռք բերված համաձայնագիրը վավերացվելու դեպքում: Այս մասին ասվծա է բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնագրի նախագծում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«ԵՄ-ն կդադարեցնի բոլոր դրույթների գործողությունը, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի նկատմամբ, ներառյալ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բոլոր տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները: Միաժամանակ Իրանը պարտավորվում է սկսել իր միջուկային ծրագրի հետ կապված բոլոր համաձայնեցված միջոցառումների իրագործումը՝ ԱԷՄԳ-ի կողմից գործընթացի վավերացման դեպքում»,-ասված է փաստաթղթում:





























