Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Թեհրանի եւ «վեցնյակի» միջեւ բանակցությունների նիստի սկզբում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, որն ընդունվելու է հուլիսի 14-ին, կատարյալ չէ բոլորի համար, բայց այն կարեւոր ձեռքբերում է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք սկսեցին բանակցային գործընթացը եւ որոնք դա հասցրին ավարտին: Զարիֆի կարծիքով, այս համաձայնագրի ընդունումը «պատմական պահ է»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու «վեցնյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Փաստաթուղթը պատրաստ է եւ ուժի մեջ կմտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձեւի ընդունումից 90 օր անց: