«Վեցնյակի» բանակցողներն ու Իրանը համաձայնության են հասել ամփոփիչ փաստաթղթի շուրջ: Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար ԴՖեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքով, կողմերը պայմաններ են ստեղծել վստահելի եւ նոր հարաբերությունների էջ բացելու համար: «Բոլոր կողմերի կառուցողական մոտեցման շնորհիվ մենք հաջողությամբ կարողացանք հաղթահարել դժվար պահերը»,-նշել է Մոգերինին:
Նա ընդգծել է, որ տվյալ համաձայնագրի իրագործումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը: Պայմանագրի համաձայն, Իրանը ոչ մի դեպքում՝ չի ձգտելու միջուկային զենք ստեղծել:
«Սա լավ գործարք է բոլոր կողմերի համար»,-հայտարարել է նա՝ շնորհակալություն հայտնելով բանակցողներին, ինչպես նաեւ Ավստրիայի կառավարությանն ու ԱԷՄԳ-ին:
Գործողությունների համատեղ համալիր ծրագիրը ներառում է Իրանի երկարաժամկետ ծրագիրը՝ միջուկային ծրագրի համաձայնեցված սահմանափակումներով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, նաեւ բազմակողմ եւ ազգային մակարդակներով բոլոր պատժամիջոցների վերացմամբ:





























