Չինաստանի հարավ-արեւմուտքում հզոր սողանքները խլել են առնվազն 5 մարդու կյանք, եւս 500-ի ճակատագիրն անհայտ է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Օգոստոսի 12-ի գիշերը տեղացած հորդառատ անձրեւները հանգեցրել են սողանքների Մյանչժու քաղաքի մոտ՝ հարավ-արեւմտյան Սիչուան նահանգում: Ողբերգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:30-ին: Տեղական իշխանությունների տվյալներով, ներկայումս հաջողվել է գտնել միայն հինգ մարդու դիակ: Տարածաշրջանում փրկարարական գործողություն է ընթանում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հորդառատ անձրեւները նախօրեին նորանոր շրջաններ են ընդգրկել. գիշերվա ընթացքում առանձին տեղերում մինչեւ 100 մմ տեղումներ են եղել:
Միաժամանակ, շարունակվում են որոնողական աշխատանքները Գանսու նահանգում: Վերջին տվյալներով զոհվել են 1144 մարդ, մոտ 600-ը համարվում են անհետ կորած:




























