ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնության կապակցությամբ։
Նա Իրանի հետ տարվող բանակցությունները համեմատել է նախագահ Քեննեդիի օրոք ԽՍՀՄ զինաթափման շուրջ տարվող բանակցությունների հետ։
«Մենք համաձայնության էինք եկել ԽՍՀՄ-ի հետ այն պահին, երբ այդ երկիրը պատրաստ էր մեզ ոչնչացնել»,- հիշեցրել է Օբաման։ Նա նշել է, որ Իրանի հետ ձեռք բերած համաձայնությունը նույնքան կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ եւ համաշխարհային պատմության համար, որքան Կարիբյան ճգնաժամի դեպքերը, փոխանցում է Gazeta-ն։
Նախագահ Օբաման նշել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային քաղաքականության մեջ ամերիկյան առաջնորդության ավանդույթների շրջանակներում։





























