ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք չեղյալ են հայտարարվել «վեցնյակի» հետ բանակցությունների արդյունքում, հետ կվերադարձվեն, եթե Թեհրանը ամբողջովին չկատարի համաձայնագրի պայմանները, փոխանցում է Gazeta-ն։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իրանի հետ համաձայնագրի շնորհիվ տարածաշրջանում նվազել է միջուկային զենքի տարածման վտանգը։ Օբաման հիշեցրել է, որ Թեհրանը չի արտադրի հարստացված ուրան եւ պլուտոն, որն անհրաժեշտ է միջուկային զենք ստանալու համար։