Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Արեւմուտքի պատժամիջոցները չեն ազդել Իրանի վրա։ Սակայն նա միաժամանակ նշել է, որ ձեռք բերած համաձայնությունը Իրանի զարգացման մեջ պատմական կետ է։
«Ես շատ գոհ եմ, որ մենք այսօր համաձայնության ենք եկել»,- հայտարարել է նա, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ համաձայնագիրը կատարյալ չէ, սակայն կարեւոր նվաճում է։





























