Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհավորել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին եւ նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքում համաձայնության հասնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Իրանի առաջնորդներից յուրաքանչյուրին Ասադի հեռագիր է հղել:

Ավելի վաղ հայտնի է դարձել է, որ Թեհրանն ու «վեցնյակը» համաձայնության են հասել, համաձայնեցվել է նաեւ ՄԱԿ-ի բանաձեւը: